Հարկադիր կատարման ծառայությանը գրավոր հարցադրումներ են ներկայացվել

2016 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում կազմակերպվել է ակցիա՝ երեխաների խնամքի և տեսակցության հետ կապված դատական ակտերի կատարման առնչությամբ։ Հայտնում են ԴԱՀԿ ծառայությունից:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Հարկադիր կատարման ծառայության Տեսչական և վերլուծական բաժնի պետը, որին և ակցիայի մասնակիցները ներկայացրել են գրավոր հարցադրումներ։

 Ակցիայի մասնակիցների հարցադրումներն ուսումնասիրվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից և այսօր՝ 2016 թվականի նոյեմբերի 2-ին,ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Լ. Արտաշեսյանը և Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գ. Միրիջանյանը հարցադրումների հեղինակներին ընդունել են և նրանց հետ մանրամասն քննարկել դրանք։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով կատարողական վարույթներում անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայություն,՝ Հարկադիր կատարման ծառայությունը ձեռնպահ է մնում քննարկման արդյունքների հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելուց՝ նպատակ ունենալով չվնասելքննարկվող կատարողական վարույթների կողմերի և երեխաների շահերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել