Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 8-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ բաժինների համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու2016 թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում(հասցեն` ք. Երևան, Շևչենկո 34):
ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` որակավորման գրավոր քննությանը ներկա գտնվելու համար, մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը համապատասխան հայտ ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ (հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասով` ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը կընտրի համապատասխան հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ` ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության:
Կից հրապարակվում է որակավորման գրավոր քննության համապատասխան մասնագիտացման առաջադրանքների մեկ նմուշօրինակ: