Ի՞նչ կենսագրություն ունի երիտասարդ փոխնախարարը

Ինչպես հայտնել էինք վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մակար Ղազարյան կառավարության աշխատակազմ, ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից ազատվել է և նշանակվել միջազգայինտնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 մայիսի 1984 թ., ք. Երևան

Կրթություն
2000-2005 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ` դիպլոմավորված մասնագետ
2005-2007 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
2013-2014 թթ. – Հռոմի Տոր Վերգատա համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական գնումների կառավարման մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
2006-2010 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող
2010-2011 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, վարկային կազմակերպությունների վերահսկող
2011 թ. – ՀՀ ֆինանսների նախարարություն, ներքին աուդիտի բաժնի պետ
2011 թ. – ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարի գլխավոր խորհրդական
2011-2014 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ
2014 թ. հուլիսի 1-ից` ՀՀ կառավարության աշխատակազմ, ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար,
2016 թ. հոկտեմբերի 10-ից՝ միջազգայինտնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային:
2011 թվականից՝ պետական ծախսերի կառավարման՝ փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միջազգային միություն, Ներքին աուդիտի միության կառավարման կոմիտեի նախագահ
2013 թվականից՝ Եվրոպայի խորհուրդ, Բյուջետային հանձնաժողովի փոխարինող անդամ

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել