Ի՞նչ կենսագրություն ունի Գյումրու վերընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանը

Գյումրիում նորընտիր ավագանու նիստին, փակ քվեարկության արդյունքում այսօր քաղաքապետ է վերընտրվել Սամվել Բալասանյանը: Նա ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 12-ին, Գյումրիում։

Կրթություն՝

1976 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983 թվականին՝ Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը։ Մանկավարժ-մաթեմատիկոս է, սննդի տեխնոլոգ։

1976-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977 թվականին Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978 թվականին հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ։

1992-1999 թվականներին եղել է գարեջրի գործարանի տնօրեն։

Աշխատանքային գործունեություն՝

1999-2003 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք)։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ։

2003-2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՕԵ խմբակցության ղեկավար։

2005 թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով։

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ։

2010 թ. հոկտեմբերի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից։

2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2012 թ. սեպտեմբերի 9-ին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։

2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Այլ՝

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել