ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ընդունել Արտակ Արթուրի Ոսկանյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է`
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Արտակ Արթուրի Ոսկանյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Ռուշանի Պետրոսյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: