ՀՀ ԱԱԾ-ն կանխել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութի ապօրինի վաճառքը

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն և պլանավորել են այն վաճառել Երևան քաղաքում գտնվող նախկին քիմիական գործարանի տարածքում: Ըստ ձեռք բերված տվյալների՝ նախատեսված է եղել թունավոր նյութի իրացման դիմաց ստանալ 160.000 ԱՄՆ դոլար գումար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թունավոր նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաև իրացնելու կապակցությամբ (ՀՀ քր. օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ձերբակալվել է 6 անձ: Բոլոր ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ծանուցում:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել