Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քվեարկության են դրվել կառավարության կողմից ներկայացված մի շարք հարցեր: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը ընդունվել է 103 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ այս օրինագծով սանկցիաներ են սահմանվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար՝ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը թերի լրացնելու կամ չլրացնելու համար: Նախագծի մասին՝ այստեղ: