Համաձայն «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը սեպտեմբերի 29-ին պետք է որոշի.
1.Մինչև 2019 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Արամ Սերոպ Սերոպ Արամի Արսլանյանին (ծնված՝ 1998 թվականի մարտի 30-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
2) Կրիկոր Էնթոնի Միքաելի Կուրդօղլյանին (ծնված՝ 1997 թվականի հոկտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ Աբովյան 9),
3)Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Ջոնի Մադոյանին (ծնված՝ 1997 թվականի փետրվարի 5-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
4)Կարրեն Գարի Գրիգոր Գոկորի Չիվիչյանին (ծնված՝ 1996 թվականի հուլիսի 17-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
5) Գաբրիել Հակոբ Արթինի Աճեմյանին (ծնված՝ 1998 թվականի հուլիսի 29-ին, բնակության վայրը՝ ԱՄՆ, Կալիֆոռնիա)
6) Մահրան Հարությունի Ներսեսին (ծնված՝ 1996 թվականի հունիսի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9)
Ըստ գործադիրի՝ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հուլիսի 1-ի № ՆՀ-488-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Արամ Սերոպ Սերոպ Արամի Արսլանյանին, Կրիկոր Էնթոնի Միքաելի Կուրդօղլյանին, Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Ջոնի Մադոյանին, Կարրեն Գարի Գրիգոր Գոկորի Չիվիչյանին, Գաբրիել Հակոբ Արթինի Աճեմյանին և Մահրան Հարությունի Ներսեսին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում:
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ վերը նշված մարզիկներին: Արամ Սերոպ Սերոպ Արամի Արսլանյանը, Կրիկոր Էնթոնի Միքաելի Կուրդօղլյանը, Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Ջոնի Մադոյանը, Կարրեն Գարի Գրիգոր Գոկորի Չիվիչյանը և Մահրան Հարությունի Ներսեսը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում, իսկ Գաբրիել Հակոբ Արթինի Աճեմյանը` Հայաստանի Հանրապետության հանրապետական զինվորական կոմիսարիատում: