ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իգնատի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Հրամանագրով, մասնավորապես, ասվում է՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Իգնատի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար»: