ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու մասին: Հրամանագրով, մասնավորապես, ասվում է՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում ե մ.
Վաչե Գաբրիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: