ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ընդունել՝ Վարդան Արամյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար նշանակելու մասին: Ըստ հրամանագրի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վարդան ԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Արամյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: