ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան որոշում է ընդունել Արփինե Հովհաննիսյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման ծախսերի մասին: Որոշմամբ, մասնավորապես, ասվում է՝
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18ի ՆՀ174Ն հրամանագրի 1ին կետով uահմանված կարգի 121րդ կետի 3րդ ենթակետի`
1. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի կողմից կազմակերպվելիք «Ընտրությունների գնահատմանն ու առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ» թեմայով հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի` 2016 թվականի սեպտեմբերի 18-20ը Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Հովհաննիսյանի՝ Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»: