ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների խորհրդի 18-րդ նիստին

ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը, Օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի գլխավորությամբ, 2016թ. սեպտեմբերի 12-13-ը Ղրղզստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ – КСОНР) հերթական` 18-րդ նիստին: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Միջոցառմանը քննարկվել են ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների ընթացիկ համագործակցության հարցեր, այդ թվում՝ հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության իրավապայմանագրային բազայի կատարելագործման, հարկային մարմինների համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով ԱՊՀ անդամ պետությունների բազային ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև՝ 2005 թվականի հունիսի 3-ի՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագրի» իրագործման խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել