Սեպտեմբերի 18-ին կդադարացվի մայրաքաղաքի մի շարք փողոցների երթևեկությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի փորձի անցկացման նպատակով ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում.

– ժ. 05:00-16:00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում,

– ժ. 11:00-16:00 – Խանջյան փողոցի՝ Սայաթ–Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթանգեղոսի փողոցը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության Հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։

Վերոնշյալ ճանապարհահատվածների փակ լինելու հանգամանքով պայմանավորված, սեպտեմբերի 18-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:

Ստեղծվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել