Սեպտեմբերի 13-ից անհետ կորած համարվող Ինեսա Սրապիոնյանը գտնվել է: Ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ նրա հարազատներն այս մասին տեղեկացրել են ոստիկանությանը, սակայն աղջիկը ոստիկանություն չի ներկայացել: Նշենք նաև, որ ներկայումս սոցիալական ցանցերում նրա ընկերները նույնպես գրում են, որ աղջիկը գտնվել է:
Հիշեցնենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Աղջկա անհետանալու պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում: