ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Դավթյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.
Արթուր ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը Արթուր Դավթյանին նշանակել է ՀՀ գխավոր դատախազ: