2016թ. hոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնք յուրատեսակ քննություն են լինելու Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների հաստատման տասանկյունից: Այս ընտրությունները նախորդում են 2017-ի ՀՀ ԱԺ ընտրություններին և զգալի ազդեցություն կունենան վերջինի անցկացման արդարության և թափանցիկության վրա:
Հայտնի է, որ վերջին 25 տարիների ընթացքում, ընտրական գործընթացներում տեղ գտած բազմաթիվ արատավոր երևույթների շարքում առավել տարածված երևույթներից են ընտրակաշառքների բաժանումը և վարչական լծակների կիրառումը: Այս տարի Հրազդանում անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ նախկինում տարածված այնպիսի ընտրակեղծքիներ, ինչպիսին օրինակ լցոնումներն են, չեն կատարվել, որի մասին վկայում են նաև ընդդիմադիր ուժերը: Արձանագրված հիմնական խնդիրը եղել է թեկնածուների կողմից ընտրակաշառքների բաժանումը, որի դեմ պայքարելը շատ դժվար է, եթե չկա համապատասխան քաղաքացիական գիտակցություն:
«Անկախության Սերունդ» շարժումը, ելնելով վերը ներկայացված իրողությունից, նախատեսում է կազմակերպել համապատասխան ակցիաներ Գյումրիում (09.09.2016) և Վանաձորում (25.09.2016): Շարժման տասնյակ կամավորներ կիրականացնեն տունայցեր, և հանդիպումներ ընտրողների հետ, կբաժանեն թռուցիկներ, որոնց նպատակն է նպաստել ընտրողների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը:
Ակցիայի կայացմանը մեծապես կնպաստի նաև ԶԼՄ-ների մասնակցությունն ու լուսաբանումը՝ որքան էլ մեծաթիվ լինեն շարժման կամավորները, հնարավոր չէ զրուցել կամ հանդիպել բոլոր ընտրողների հետ:
Հրավիրում ենք հետաքրքրված բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին ակցիայի մասնակից կամավորների հետ մեկնելու Գյումրի և Վանաձոր: Փոխադրումը կկազմակերպվի շարժման կողմից:
Հանդիպման օր, ժամ և վայր Երևանում՝
Գյումրի մեկնելու համար – Սեպտեմբերի 18; ժամը 09:00; Ալ. Թամանյանի արձանի դիմաց:
Վանաձոր մեկնելու համար – Սեպտեմբերի 25; ժամը 09:00; Ալ. Թամանյանի արձանի դիմաց:
ԶԼՄ-ների մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք նախապես զանգահարել Ռուզաննա Ղազարյանին (098429863) կամ Վիկտոր Ենգիբարյանին (095 585 586):
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ» Շարժում