Այսօր կառավարության նիստին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման` 2016-2020 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ մի քանի հարցով փորձում էր հասկանալ, թե ինչով է պայմանավորված անհրաժեշտությունը նախագծի և արդյո՞ք ընթացակարգ չկա: Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, որ կան ընթացակարգեր, սակայն կա նաև նորի անհրաժեշտություն՝ կապված ծագած նոր իրավահարաբերությունների հետ:
Նախարար Հասմիկ Պողոսյանը բավականին երկարաշունչ կերպով ներկայացնում էր հարցը և պատասխանում վարչապետին: Կարեն Կարապետյանը ասաց. «Ես առաջարկում եմ զեկուցողներին, քանի որ անցնում ենք համապատասխան ատյաններ, զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել»: