Ռուսական մամուլում վերջին օրերին նոր սկանդալային թեմա է քննարկվում. Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի բնակարանում վերջերս իրականացվել է խուզարկություն և հայտնաբարեվել ու առգրավվել ահռելի քանակությամբ գումար:
Ռուսական Lifenews.ru-ն տեսանյութ է հրապարակել է գումարի առգրվման տեսանյութը, որում երևում են շուրջ 1 տոննա քաշով դոլարներով և եվրոներով պայուսակներն ու արկղերը:
Lenta.ru-ն գրում է, որ սեպտեմբերի 9-ին ձերբակալված Դմիտրի Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է մոտ 123,5 միլիոն դոլար: Իսկ ձերբակալության պահին նրա մոտ եղել է 20 միլիոն ռուբլի:
Նրա ընտանիքի անդամներն էլ, պարզվել է, բավականին հարուստ են. նրանց շվեյցարական բանկային հաշիվներին հայտնաբերվել է մոտ 300 մլն եվրո:
Առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ է մեղադրվում նրա հայրը՝ Վիկտոր Զախարչենկոն, ում անունով հայտանաբերվել են օֆշորային ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրի հաշվին կա 45-47 միլիոն եվրո: