Իրավաբան․net-ը շարունակում է հայտնիների կենսագրականների շարքը: Այս անգամ մենք անդրադարձել են Գագիկ Բեգլարյանի կենսագրական տվյալներին:
Տրանսպորտի և կապի նախարարը ծնվել է 1964թ-ին, Երևանում: Նախարարն իր ծննդյան օրը տոնում է Նոր տարուն՝ հունվարի 1-ին:
Կրթություն
1971-1978 թթ. – Երևանի թիվ 33 դպրոց:
1978 -1981թթ. – Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց:
1981-1985 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ:
Աշխատանքային գործունեություն
1993թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր:
2002թ. ընտրվել, 2005-ին և 2008-ին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ:
2009թ. մարտի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ:
2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
2012 թ. հունիսի 16-ից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն է:
Այլ տվյալներ
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:
2004թ. պաշտպանել է «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն,
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, «Լորիս Մելիքով», «ԼՂՀ պաշտպանության բանակի», «Երևանի ոսկե մեդալ» և «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալներով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: