Ի՞նչ կենսագրություն ունի Գագիկ Խաչատրյանը

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ծնվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում 26 նոյեմբերի 1955 թվականին։

Կրթություն
1977 թ. – Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, մասնագիտացում`  արդյունաբերական էլեկտրոնիկա, որակավորում` էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ
1987 թ. – Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, մասնագիտացում`  հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն, որակավորում` տնտեսագետ:

Աշխատանքային գործունեություն
1977-1978 թթ. – “Էլեկտրոն” գործարան`  ինժեներ-էլեկտրիկ
1978-1984 թթ. – ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտեի սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդ քարտուղար
1984-1986 թթ. – Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկում` բաժնի վարիչ
1986-1989 թթ. – Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկում` սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար
1989-1996 թթ. – Նաիրի ագրոֆիրմա` առաջին փոխտնօրեն
1996 թ. – Հրազդանի պետական հարկային տեսչության պետի տեղակալ
1996-1999 թթ. – Մաշտոցի շրջանի պետական հարկային տեսչության պետ
1999-2000 թթ. – Էրեբունու շրջանի պետական հարկային տեսչության պետ
2000 թ. – Շահումյանի շրջանի պետական հարկային տեսչության պետ
2000-2001 թթ. – ՀՀ Պետական եկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ
2001- 2008 թթ. ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008 թ. հունիսի 4-ից օգոստոսի 19-ը ՀՀ ՄՊԿ նախագահ
2008-2014թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում

Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Ունի ՀՀ հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդականի դասային կոչում, ինչպես նաև ՀՀ մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում:

 Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու որդի և մեկ դուստր:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել