Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել՝ բանակցային խումբ ստեղծելու վերաբերյալ

Վարչապետի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը այսօր նոր որոշում է ընդունել՝ բանակցային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու վերաբերյալ.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր, փուլ 2- Ենթածրագիր 1» վարկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծով, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրությունը»:

Որոշման հավելվածն՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել