Վրաերթի ենթարկված 12-ամյա աղջիկը և 65-ամյա տղամարդը տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջի հետին շրջանի պատռվածքներ, ծակած պատռված վերք, ձախ գոտկային և ուսագոտու շրջանի մակերեսային քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 12-ամյա աղջիկ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդը Մասիսի Արարատյան և Դպրոցականների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել աղջկան և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 17-ին, Երևանի Հր. Քոչար փողոց թիվ 2-րդ հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել