Օմբուդսմեն Արման Թաթոյանը կմեկնի Արցախ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով աշխատանքային այցով Արցախ է մեկնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Արցախի Պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Նախատեսված են հատուկ հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև իրավապաշտպանների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել