Լոռու «Բազումի արտադրամաս»-ը կառավարությունը օտարեց մասնավոր անձի

Այսօր կառավարությունը որոշեց Լոռու մարզում գտնվող «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված «Բազումի արտադրամաս»-ը ուղիղ վաճառքով օտարել մասնավոր անձի:

Որոշման համաձայն՝ այս գույքն (1472,24 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները, որոնք գտնվում են Լոռու մարզ, գ. Բազում, 1-ին փողոց, թիվ 17)  ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ քաղաքացի Դավիթ Միշայի Սիմոնյանին (այսուհետ` գնորդ):

Գույքը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին գնահա­տ­վել է  26 միլիոն  433 հազար դրամ: Սակայն Դավիթ Սիմոնյանին  ուղղակի  վաճառքի  ձևով մասնավորեցման ենթակա  գույքի  վաճառքի գինը` 1 միլիոն 505 հազար դրամ է, նրան է մասնավորեցվում նաև գույքին հատկացված 6740 քմ մակե­րեսով հողամասը` 1 միլիոն 496,3 հազար դրամ կադաստրային արժեքով:

Գնորդը պարտավորվում է՝

1) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) երեք տարվա ընթացքում կատարել ընդհանուր 25  միլիոն  դրամի ներդրումներ, այդ թվում՝

ա. առաջին տարում 10 միլիոն դրամ,

բ. երկրորդ տարում՝ 7.5 միլիոն  դրամ.

գ. երրորդ տարում՝ 7,5 միլիոն դրամ:

3) ներդրումներն ավարտելուց հետո ստեղծել 6 աշխատատեղ, ամսական՝ միջինը 75 հազար դրամ աշխատավարձով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել