Կարեն Վիլհելմի Կարապետյան (1963, օգոստոսի 14, Ստեփանակերտ, ԼՂՀ), տնտեսագիտության թեկնածու (2010), Երևանի քաղաքապետ (2010-2011)։
1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում:
1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ 17 գիտական աշխատանքների հեղինակ է։
1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտական աշխատող, այնուհետև գիտական աշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։
1990-1996 թթ. եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։
1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ,
1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն,
2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։
2010-2011 թթ. եղել է Երևանի քաղաքապետ:
2011 թվականից «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է:
2006 թվականին պարգևատրվել է ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով,
2008 թվականին պարգևատրվել է ԼՂՀ «Անանիա Շիրակացի» մեդալով: