ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների նիստին Հայաստանը երկու մասնակից կունենա

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Եղիազար Ավագյանը կգործուղվեն Մինսկ: Որոշման մեջ ասվում է.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Եղիազար Ավագյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 6-8-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Էմիլ Բաբայանի և Եղիազար Ավագյանի Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել