Ծեծել են քաղաքացուն և մետաղյա ձողով վնասել նրա մեքենան

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Չարենցի փողոցում խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը։

2016 թվականի մարտի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Չարեցի փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո երկաթյա ձողով հարվածել նրա կողմից վարվող «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է հանցագործության դրվագը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել