Վթարային և պլանային ջրանջատումներ Երևանի մի շարք վարչական շրջաններում

   «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 6-ին`

  • ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Աէրացիա թաղամասի, Շիրակի փող. 39ա-ից-45 համարների ջրամատակարարումը:
  •  Ժամը 10.00-16.00 կդադարեցվի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Աղասու փողոցի,  Ֆանարջյան փող. 1-ից-46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռ 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, «Կոկա-Կոլա»   գործարանի, Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:

      2. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 7-ին`

  • Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
  • ժամը 09.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենցի, Բրյուսովի թաղամասերի,  14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ Նովայի փող. 4-ից-8 համարների  ջրամատակարարումը:

            Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել