Անվավեր է ճանաչվել

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և արտադրող ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Զոլոֆտ 100մգ, սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ),  դեղահատեր թաղանթապատ, 100մգ,  բլիստերում (28/2×14/)»  դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Հայտնում են առողջապահության նախարարությունից:
Տեղեկացնում ենք, որ նշված դեղի համարժեք փոխարինողները գրանցված են Հայաստանում և առկա են դեղատնային գործունեություն իրականացնող ընկերություններում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել