Սեփականության իրավունքի հաստատման հոգեբանական եղանակը

Եթե իրավական տեսանկյունից սեփականության ձեռքբերման հիմքերն ամրագրված են օրենսդրությամբ, ապա հոգեբանության տեսանկյունից գոյություն ունի սեփականության ձեռքբերման հատուկ եղանակ, որն իրականացվում է հպման միջոցով:
Այն դեպքում, երբ անձը հպվում է ինչ-որ առարկայի կամ մարդուն, դրանով իսկ փորձում է հաստատել իր սեփականության իրավունքը այդ առարկայի կամ մարդու նկատմամբ:

Օրինակ՝ հաճախ ֆիլմերում (երբեմն իրական կյանքում) երբ տեսնում ենք, որ գրասենյակում ինչ-որ մեկը ոտքերը դրել է սեղանի վրա, բոլորս անմիջապես կհասկանանք, որ այդ մարդը հանդիսանում է գրասենյակի ղեկավարներից: Կհասկանանք այդպես՝ հպման ժեստի վառ արտահայված լինելու շնորհիվ: Սեփականության իրավունքի հաստատման հոգեբանական եղանակից օգտվում են նաև հայտնի մարդիկ՝ զույգերը, երբ ձեռքով հպվելով կողակցին ցույց են տալիս իրենց սեփականության իրավունքը:

Այժմ ներկայացնենք օրինակ քննչական պրակտիկայից:

Քննիչը դեպքի վայրի զննության ժամանակ գտել է կոճակ, որն ամենայն հավանականությամբ պատկանել է հանցագործին: Հարցաքննելով կասկածյալների՝ քննիչը փորձել է հասկանալ՝ ով է այդքանից հանցագործը:

Հարցաքննության ժամանակ քննիչը սեղանին դրել է կոճակը և ցույց է տվել այդ յուրաքանչյուրին՝ հարցնելով արդյոք իրենց է պատկանում: Կասկածյալներից բոլորը նայելով կոճակին ասացին, որ իրենցը չէ, սակայն նրանցից միայն մեկը վերցրեց սեղանից և ձեռքի մեջ նայելով նշեց, որ առաջին անգամ է տեսնում այն:
Կոճակին հպվելու գործոնը ստիպեց քննիչին առավել ուշադիր հետևել կասկածյալին, իսկ գործի հետագա քննությունը պարզեց, որ հենց նա էր հանցագործը:

Այս դեպքում կասկածյալի հպումը դարձավ կոճակի նկատմամբ իր սեփականության իրավունքի հաստատման կարևորագույն նշանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել