Կառավարության նիստի ժամանակ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր նշանակում է արել։
Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: