«Ուրախ ենք հայտարարել 2017-2018 ուստարվա օտարերկրյա գիտնականներին տրամադրվող «Ֆուլբրայթ» կրթաթոշակի մրցույթի մեկնարկի մասին: Այս ծրագրով դրամաշնորհ է տրամադրվում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ համալսարաններում մեկ ուսումնական տարի հետ-ատենախոսական հետազոտություններ կատարելու համար: Եթե ունեք գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան նշված ոլորտներից որևէ մեկում՝ ապա մտածեք դիմելու մասին. քաղաքագիտություն, տնտեսագիտություն, սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, ամերիկագիտություն (ԱՄՆ պատմություն, գրականություն, հասարակություն և մշակույթ), շրջակա միջավայրի պահպանություն, հանրային առողջապահություն»,- այս հայտարարությունը տարածել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Ծրագրի մանրամասներն այստեղ: