Փոփոխություններ ԱԳՆ-ում՝ վարչապետի որոշմամբ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է որոշում՝ վարչապետի 2011 թվականի ապրիլի 300-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Այս նոր որոշմամբ նոր նշանակումներ են արվում արտաքին գործերի նախարարությունում: Այսպիսով.

«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 8-ի «Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 516-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 300-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել