Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները Աղավնաձոր գյուղի տներից մեկում հայտնաբերել են 1978 թ. ծնված Հմայակ Թադևոսյանին, որը 2015 թ. ապրիլի 9-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Նշենք, որ Սևան քաղաքում կատարված այս պսանությունը մեծխ աղմուկ հանեց լրատվամիջոցներում: Նշվում էր, որ  Սևան-Երևան ավտոճանապարհին գործող ցեմենտի առաքման պահակակետից հիվանդանոց էր տեղափոխվել Սևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Կառլեն Մնեյանի դին: Իրավապահները պարզել էին, որ դեպքից մի քանի ժամ առաջ նա մասնակցել էր Սևան քաղաքի ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միջոցառման ավարտից հետո Մնեյանը նստել է Հմայակ Թադևոսյանի ավտոմեքենան, որը վարել է Արթուր Ալեքսանյանը (Սևանի նախկին քաղաքապետի որդին): Ավտոմեքենայում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և Ալեքսանյանը փոխելով ուղղությունը՝ գնացել է ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք ու այնտեղ Մնեյանին ավտոմեքենայից իջեցնելով՝ երկու հոգով ծեծել են: Մնեյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Հմայակ Թադևոսյանը և Արթուր Ալեքսանյանը ներկայումս հետախուզվում են:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել