Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց

Սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց: Հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել