Ի՞նչ տուգանք է սահմանվում հասարակական վայրերում ոգելից խմիչք օգտագործելիս

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175-րդ հոդվածը վկայում է այն մասին, որ հասարակական վայրերում  ոգելից խմիչք օգտագործելը կամ որ սթափ վիճակում հայտնվելը իրավական խախտում է: Հոդվածում ներկայացվում է, թե ի՞նչ տուգանքներ կարող են կիրառվել նման դեպքերում։ 157-րդ հոդվածը սահմանում է․

1. Ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել