Օգոստոսի 31-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ ԴԱԼՄԱՆԻՆ (ԲԵԼԳԻԱ) Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին: Հրամանագրում, մասնավորապես՝ ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ ԴԱԼՄԱՆԻՆ (ԲԵԼԳԻԱ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»: