Իրավաբան.net-ը շարունակում է հանրությանը ներկայացնել նրանց մատուցվող հանրային ծառայությունների մասին կարևոր և անհրաժեշտ տեղեկատվություն: Ստորև ներկայացնում ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտարարությունը ուղղված իր բաժանորդներին.
Հարգելի բաժանորդներ՝
Եղե’ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք անվտանգության պահանջները:
Անհրաժեշտ է`
—Բացել պատուհանները և օդափոխության փեղկերը:
—Փակել գազասարքերի փականները:
—Փակել սնող գազախողովակների վրա տեղադրված խցանային փականները:
—Զանգահարել գազի վթարային ծառայություն 1–04 հեռախոսահամարով:
Շինություններում գազի հոտի առկայության դեպքում արգելվում է՝
— Օգտվել լուցկուց կամ բաց կրակից:
—Ծխել:
—Միացնել կամ անջատել էլեկտրասարքավորումները:
— Գազասարքերից օգտվել երեխաներին և հրահանգավորում չանցած անձանց:
—Ինքներդ մի վերացրեք ջրատաքացուցիչի և ջեռուցման սարքերի անսարքությունները: Այդ դեպքերում փակեք գազի փականները և այդ մասին տեղյակ պահեք ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ծառայությանը:
— Գազի ջրատաքացուցիչների և ջեռուցման սարքերի միացումները ծխատար ուղիներին անհրաժեշտ է կատարել ոչ պակաս 1մմ հաստություն ունեցող, գազասարքի ծխատար կարճախողովակի տրամագծից ոչ պակաս թիթեղյա խողովակներով:
Միացման թիթեղյա խողովակների ինքնակամ ձևափոխությունները, տրամագծերի նեղացումները և դրանցում արհեստական դիմադրությունների ստեղծումը կարող է դժբախտ դեպքերի պատճառ հանդիսանալ:
Խորհուրդ է տրվում՝
—Ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքից օգտվելուց առաջ համոզվեք, որ`
—գազի արտահոսք չկա,
—օդի ներհոսքի համար դռան ներքևի մասում նախատեսված բացվածքը բաց է,
—բոլոր փականները փակ վիճակում են:
—Վառվող լուցկու բոցը մոտեցնելով ջրատաքացուցիչի կամ ջեռուցման սարքի վրա օդի ներհոսքի համար նախատեսված բացվածքին, ստուգեք քարշը ծխատարում: Նորմալ քարշի դեպքում բոցը շեղվում է դեպի գազասարք: Հետադարձ քարշի դեպքում բոցը թեքվում է դեպի շինություն, իսկ քարշի բացակայության դեպքում այն չի շեղվում:
— Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել մատակարարներին (սպասարկում իրականացնող ծառայությանը):
— Քարշի առկայության դեպքում միացրեք ջրատաքացուցիչը և ջեռուցման սարքը` համաձայն գազասարքը արտադրող գործարանի կողմից տրված շահագործման հրահանգի:
— Ջրատաքացուցիչը և ջեռուցման սարքը գործարկելուց 3–5 րոպե հետո կրկին անգամ ստուգել ծխատարի քարշը:
— Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխել շինությունը:
— Ձմռանը ծխատարի սառցակալումը և խցանումը բացառելու նպատակով անհրաժեշտ է հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:
Խորհուրդ չի տրվում`
— Օգտվել ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքերից հետադարձ քարշի կամ քարշի բացակայության դեպքում, քանի որ այդ ժամանակ առաջանում է շմոլ(CO) գազ: Շինությունում շմոլ(CO) գազի 0.4–0.5% առկայության դեպքում 10–15 րոպեի ընթացքում մարդը մահացու թունավորվում է:
— Գազի ջրատաքացուցիչների և ջեռուցման սարքերի միացումները ծխատար ուղիներին իրականացնել ծալքավոր փայլաթիթեղյա ճկուն խողովակներով:
— Գազասարքերի միացման թիթեղյա խողովակների հորիզոնական տեղամասերի ընդհանուր երկարությունը պետք է լինի 3.0 մետրից ոչ ավելի և ունենա 3-ից ոչ ավելի, խողովակի տրամագծից ոչ պակաս կորացման շառավղով անկյունակներ:
— Միացման թիթեղյա խողովակները պետք է մտցվեն մեկը մյուսի մեջ դրանց տրամագծի կեսից ոչ պակաս չափով` ծխագազերի շարժման ուղղությամբ:
— Միացման խողովակների ուղղահայաց տեղամասի չափը` հաշված գազասարքի ծխահեռացման կարճախողովակից մինչև հորիզոնական մասը պետք է լինի 0.5 մետրից ոչ պակաս, իսկ 2.7 մետր բարձրություն ունեցող շինություններում` 0.15 մետրից ոչ պակաս:
— Միացման թիթեղյա խողովակների հորիզոնական տեղամասերը պետք է ունենան 1 գծամետրի վրա 1սմ-ից ոչ պակաս թեքություն` դեպի տեղադրված սարքը: