«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Իրիցյանի պաշտպան Արա Զաքարյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց՝ դատախազի չներկայանալու, ինչպեսև հաջորդ նիստին իր պաշտպանյալի ներկայությունն ապահովվելու նպատակով:
Գևորգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել և 218-րդ մասով՝ պատանդ վերցնելը: