«Մերսեդես Բենց»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին, ժամը 3-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել. «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ հանդիսացող հողակույտին:

Վարորդը՝ 1982 թ. ծնված Արտակ Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օգոստոսի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, գիտակցության չգալով մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել