Անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու վերաբերյալ. Մ. Բիչախչյան

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195-րդ հոդվածով անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում ՀՀ քաղաքացիների համար սահմանված էր վարչական պատասխանատվություն:

2011թ. նոյեմբերի 30-ին ընդունված օրենքով ուժը կորցրած ճանաչվեց նշված հոդվածը:

Այսինքն, եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը և նա չի դիմել փոխանակման կամ ժամկետը երկարաձգելու համար կամ 16 տարին լրանալու դեպքում չի ստացել նույնականաց քարտ կամ անձնագիր, անկախ նրանից ինչքան ժամանակ է անցել, անձը ենթակա չէ որևէ տեսակի պատասխանատվության: Նույնականացման քարտ ստանալու կամ անձնագիրը փոխանակման ներկայացնելու դեպքում գործընթացը կազմակերպվում է սովորական ընթացակարգով: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել