ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 2016 թվականի օգոստոսի 3-ին գրանցվել է որպես «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցություն: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից: Նշենք, որ ԳԱԼԱ-ի աշխատակազմը հայտնել էր, որ ցանկություն ունեն մասնակցելու Գյումրու քաղաքապետի ընտրություններին:
Հիշեցնենք, որը ԳԱԼԱ Հ/Ը հիմնադրվել է 2005թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: ԳԱԼԱ-ն սկսեց իր գործունեությունը՝ հետևելով հեռուստաբիզնեսի կանոններին, այն է. թյուրիմացության մեջ չգցել իր գործընկերներին, հեռուստադիտողին և մատուցել միայն բարձրակարգ հաղորդումներ, անաչառ ու օբյեկտիվ լրատվություն: 2012 թ. սեպտեմբերից իր գործունեությունը սկսեց նաև galatv.am կայքէջը: