Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ օպերատիվ կառավարման վարչությունում և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, ինչպես նաև՝ Երևան քաղաքի փրկարարական և Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզային փրկարարական վարչություններում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարարի այլ հրամաններով՝ ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայի շրջանավարտ փ/ծ կապիտան Ռազմիկ Կիրակոսյանը նշանակվել է ՓԾ Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ, նույն ակադեմիայի շրջանավարտ փ/ծ ավագ լեյտենանտ Հայկ Մանուկյանը՝ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան բաժնի ավագ հրահանգիչ` հրդեհաշիջման ապահովման հարցերով: Իսկ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի հրահանգիչ է նշանակվել ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի շրջանավարտ փ/ծ մայոր Գուրգեն Մարտիրոսյանը:
ՀՀ ԱԻ նախարար Երիցյանի հրամանով՝ համակարգում կատարվել են նաև տեղափոխություններ. փ/ծ մայոր Վահան Մկրտչյանը նշանակվել է ՓԾ Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի ՀՓՋ հրամանատար, իսկ փ/ծ կապիտան Էդգար Վաղարշակյանը նշանակվել է ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի պետ:
ՀՀ ԱԻ նախարար Երիցյանի այլ հրամանով` ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Արմեն Գրիգորյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: