ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած դեպքերը մեզ հուշեցին, որ վարչական ձերբակալումը և վարչական ձևաչափով անձանց բերման ենթարկելը բաժիններ ոստիկանության կողմից չարաշահվում է: Ասում է փաստաբան Դավիթ Ասատրյանը:
«Երբ տեղի է ունենում ինքնաբուխ հավաքներ, ոստիկանությունը բաժին է բերում բոլոր այդ հավաքի կազմակերպիչներին, ինքնաբուխ հավաքը մնում է առանց կազմակերպիչներ ու ցրվում է: Այսինքն՝ ոչ թե նպատակ է հետապնդում, որ անձի ինքնությունը պարզեն, կանխեն իրավախախտումը կամ անձի նկատմամբ վարչական արձանագրություն կազմել, այլ նպատակ ունեն հավաքը ցրելու»,- նշում է մեր զրուցակիցը և հավելում՝ նոր փոփոխություններով այս հանգամանքը հաշվի չի առնվել. «Երեք կանոն կա, թե որ դեպքերում կարող են անձին բերման ենթարկել ոստիկանություն, առաջին դեպքում, երբ կասկած կա, որ նա կարող է կատարել իրավախախտում, երկրորդը, երբ ցանկանում են նրա ինքնությունը պարզել, երրորդը՝ ցանկանում են արձանագրություն կազմել: Հավատացած կարող եք լինել, որ ոստիկանությունը այդ երեք հիմքերից մեկը կարող է բերել: Հենց ինքը չարտոնված հավաք կատարել, գուցե հիմք է, որ անձին բերման ենթարկվեն»:
Այսպիսով, փաստաբանը նշում է, որ նոր իրավակարգավորումներով այս հարաբերություններին բավականին լայն իմաստ են տվել, ինչն էլ կհանգեցնի ոստիկանների կամայական գործողություններին: Նա նշում է՝ որքան լայն է մեկնաբանվում վարչական մարմնի գործողություններն, այնքան քաղաքացու իրավունքները սահմանափակվում են:
Մանրամասները՝ տեսանյութում:
Իրավաբան.net