Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը պաշտոնից ազատվել է՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նոր հրամանով: Այս տեղեկությունը մեզ փոխանցեցին ոստիկանության լրատվության վարչությունից՝ հավելելով, որ դեռևս նոր նշանակում չի կատարվել:
«Արմեն Վաթյանը աշխատանքից ազատվել է իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգեկիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, ինչպես նաև միջադեպ է տեղի ունեցել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ», – փոխանցեց աղբյուրը:
Իրավաբան.net