Անհրաժեշտ է շատ արագ ստեղծել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության շտաբ

Անհրաժեշտ է շատ արագ ստեղծել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության շտաբ, որը կզբաղվի փաստահավաք առաքելությամբ, կարձանագրի բոլոր իրավախախտումները և կոնկրետ փաստերով կսկսի դատական գործընթացներ:
Պաշտպանության շտաբում պետք է ընդգրկվեն բացառապես փաստաբաններ և իրավաբաններ, որոնք կմշակեն շտաբի գործունեության սկզբունքներն ու ուղղությունները…
Սա մեր պետության արժանապատվության հարցն է, և մենք իրավունք չունենք լռելու:
Փաստաբանները և իրավաբաններն իրենց դիտարկումներն ու առաջարկությունները կարող են անել ցանկացած ձևով: Վստահ եմ, որ կարող ենք գտնել այս իրավիճակի հաղթահարման ողջամիտ ելքեր…

Այս մասին գրում է փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել