Այսօր առավոտյան Կիևում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է հայտնի ուկրաինացի լրագրող 44-ամյա Պավել Շերեմետը: Մեքենան պայթել է մայրաքաղաք Կիեւի կենտրոնում: Այս մասին հայտնում է «Նովոստի» գործակալությունը:
Վթարի ենթարկված ավտոմեքենան պատկանել է Украинская правда թերթի գլխավոր խմբագիր Ելենա Պրիտուլին, որում եղել է լրագրողը Պ. Շերեմետը: Նշվում է, որ դեպքի ամենահավանական վարկածը կանխամտածված սպանությունն է: Լրագրողը Կիեւ էր տեղափոխվել հինգ տարի առաջ, թղթակցում էր Украинская правда թերթին և վարում էր Радио Вести հեղինակային հաղորդումը:
Ուկրաինայի ոստիկանությունը հայտարարել է նաև, որ Պավել Շերեմետի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:շ