Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 18-ին, ժամը 13.30-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի թիվ 35 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11 և 34 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: