ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում, որտեղ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև պաշտոնական հանդիպում ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարը ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ: